Рубрика: Без рубрики

Մարզական օր

Օրը սկսում ենք այսպես:

Առավոտյան Լեոնի հետ մանկասայլակով իջնում ենք Մալայանի անվան աչքի հիվանդանոցից մինչև Հանրապետական հիվանդանոցի հարակից այգի կամ Թումանյանի անվան այգի: Այգիները բավականին մարդաշատ են լինում՝ մայրիկներ՝ իրենց երեխաների հետ, ընտանի կենդանիներ՝ իրենց տերերի ուղեկցությամբ, մեծահասակ մարդիկ:

Այգում շատ է կանաչը, միասին նստում ենք խոտին, խաղում, այնուհետև մարզվում ենք այգում գտնվող մարզասարքերի օգնությամբ: Ամենամարզական մասը վերջում է ստացվում, երբ Լեոնն այլևս չի ուզում նստել մանկասայլակին ու ստիպված եմ լինում մի ձեռքով իրեն գրկել, մյուսով՝ մանկասայլակը հրել: Եվ այսպես ուղղաձիք ճանապարհով գնում ենք դեպի տուն:

Рубрика: Ես կարողանում եմ

Տրամաբանական խաղեր

11 ամսական Լեոն Աղաջանյանն արդեն կարողանում է խաղալ լեգոներով, դրանք հավաքել, քանդել, թափել, գլորել գունավոր գնդակներ, մայրիկի հրահանգները կատարել:

Լուսանկարը՝ Նարե Մկրտչյանի

Рубрика: Ընտանեկան տեսանյութեր

Ինչպես պայքարել ու չվախենալ կորոնավիրուսից

Լուսանկարը՝ Նարե Մկրտչյանի

11 ամսական Լեոն Աղաջանյանն իր խորհուրդներն է առաջարկում կորոնավիրուսի դեմ պայքարելու և չհիվանդանալու:Հետևեք ու մի վախեցեք ոչ մի վիրուսից:

Рубрика: Ընտանեկան տեսանյութեր

Պատրաստում ենք միջինքի բաղարջ

Լեոն Աղաջանյանն իր հայրիկի ու մայրիկի հետ պատրաստում է միջինքի բաղարջ:Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան: Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության, հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի այդ դրամը, այդ տարի հաջողությունն իրեն բաժին կհասնի:Մեր պատրաստած բաղարջի մետաղադրամը դեմ առավ դանակին, որը նշանակում է՝ հաջողությունը կլինի ամբողջ ընտանիքին:

Որպեսզի բաղարջը համով լինի, խորհուրդ ենք տալիս խորիզը պատրաստել մարմանդ կրակի վրա:

Բաղադրատոմսը ստորև:

Բաղադրատոմս

խմորի համար

  • 1 բաժակ ալյուր
  • 1 բաժակ մածուն
  • 1 հատ ձու
  • 100 գրամ կարագ
  • աղ
  • սոդա
  • վանիլին

խորիզի համար

  • 1 բաժակ ալյուր
  • 1 բաժակ շաքարավազ
  • 100 գրամ կարագ
Рубрика: Ընտանեկան տեսանյութեր

Զատկական ծեսը մեր ընտանիքում

Այսօր հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Հարության տոնը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ Սուրբ Զատիկը:Ինչպես բոլոր քրիստոնյաները, անպես էլ մենք ձու ենք ներկում և պատրաստում զատկական ավանդական կերակրատեսակներ: